ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

ՀԱԵ-ն` որպես նախընտրական քարոզի գործիք

ՀԱԵ-ն` որպես նախընտրական քարոզի գործիք
06.01.2026 | 14:29

Հավատքը անձնական է, նույնիսկ՝ ավելի անձնական, քան մնացած բոլոր անձնական համարվող երևույթները, ուստի, որպես հանրահռչակման միջոց, հիմքում անթույլատրելի է:

Այն, ինչ անում է այսօր ՀՀ դրածո իշխանությունը, սրբապղծություն է` իր բոլոր դրսեվորումներով. պատարագների ցուցադրական հրավեր-մասնակցությունը, ուղիղ իմաստով, Աստծուն ծաղրող թատրոն է, իրենց հավատացյալ լինելը` լկտի ու լպիրշ սուտ է (իրենք սատանայի և արևմտյան պոռնկաբարո կենցաղի հետևորդներ են կամ էլ` անհավատներ), և հենց սա էլ պատճառն է, որ նրանք հեշտությամբ պղծում են խորանները և շահարկում ՀԱԵ-ն` որպես նախընտրական քարոզի գործիք, նորից խաղում են հայի նվիրական արժեքների և զգացմունքների հետ, զուգահեռաբար, թշնամու հրահանգով փորձում են քանդել այն:

Ընդդիմությունը վերը գրվածը նրբանկատորեն պիտի հաշվի առնի, որ նորից չընկնի նիկոլի և նրա տերերի օրակարգով լարված թակարդը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ